Մասնագիտացված դասընթացներ տուրիզմի և հյուրընկալության ոլորտի համար |
Regent Տուրիզմի Ուսումնական Կենտրոնը մասնագիտացված կրթախորհրդատվական հաստատություն է, որտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից առաջարկվում են մի շարք արտոնագրված դասընթացներ, որոնք կօգնեն ուսման և աշխատանքի մեջ կատարելագործման ձգտող երիտասարդներին` իրականացնելու իրենց մասնագիտական հավակնությունները: Կենտրոնը, լիցենզավորված լինելով AMADEUS Information Technologies, (Russia) ընկերության կողմից, Հայաստանում կազմակերպում է AMADEUS ծրագրի հավաստագրված դասընթացներ, որոնք անց են կացվում լիցենզավորված մասնագետների կողմից: Կենտրոնն իրականացնում է մասնագիտացված դասընթացներ հետևյալ ոլորտներում`
Ռեգենտ ուսումնական կենտրոնն առաջարկում է նաև ՏՈՒՐԻԶՄ-անգլերենի, ԲԻԶՆԵՍ-անգլերենի և խոսակցական անգլերենի դասընթացներ, որոնք անց են կացվում փորձառու և արհեստավարժ մասնագետների կողմից: Կենտրոնը հպարտ է իր երիտասարդ պրոֆեսիոնալ կադրերի թիմով, որոնք ոչ միայն բարձր որակավորում ունեցող փորձառու մասնագետներ են` յուրաքանյուրն իր բնագավառում, այլ նաև ակտիվ և հաջողակ անհատականություններ, ովքեր միշտ մեր ուսանողների կողքին են և պատրաստ` նրանց ցուցաբերելու իրենց փորձագիտական աջակցությունը համապատասխան ոլորտում: Ուսման մեջ արհեստավարժ մոտեցումը` աշխատանքում գերազանց արդյունքների հասնելու գրավականն է...
|
Regent ուսումնական կենտրոնՄասնագիտացված դասընթացներ, տուրիստական ծրագրային ապահովման տեղադրում և սպասարկում Հայաստանում - հյուրանոցներ, ժամանցի և սպասարկման օբյեկտներ, տուրիստական գործակալություններ և օպերատորներ (c) 2012-2017 | Կայքի պատրաստումն ու առաջխաղացումը՝ Նեոմեդիա ըներության
|